Դեկտեմբերի 16-ին, Արաբկիրի զբոսայգու հարևանությամբ, Մարգարյան եղբայրներն ու նրանց ընկերները՝ տեղի բնակիչները, նշեցին իրենց միջոցներով կառուցված «Սուրբ Մարիամ Աստվածածին» մատուռի ուխտի օրը՝ մատուռի անվանակոչության 1-ին տարելիցը:
Վաղ առավոտվանից, մատուռի բակը մարդաշատ էր: Տղամարդիկ իրենց իսկ միջոցներով և իրենց ձեռքով պատրաստված մատուռի առաջ, մատաղի սեղանն էին գցում:
Կեսօրին՝ պատարագից հետո, ուխտավորների խմբին միացավ նաև Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը, օրհնեց մատաղի սեղանը և ծանոթացավ եկեղեցու բակում կատարված, նոր աշխատանքների հետ:
Լուսանկարները՝ Հայկ Կիսեբլյանի
Ամբողջական ֆոտոշարքը դիտելու համար՝ անցեք
տվյալ հղումով: