Հոկտեմբերի 21-ին, ԵԹԿՊԻ «Համազգային» թատրոնում կայացավ, «Հանդես» փրոդաքշնի «Աշխարհի գույները» 4-րդ փառատոնը:
Միջոցառումը մեկնարկեց բարեգործությամբ՝ «Զինվորի քավոր Մարգարյան» բարեգործական ՀԿ-ներկայացուցիչը, երկկողմանի ծնողազուրկ, լուրջ առողջական խնդիրներ ունեցող Արթուր և Գոռ Միրաքյաններին տրամադրեց դրամական աջակցություն:
Փառատոնի ժամանակ ներկայացվեցին տարբեր ազգերի մշակույթներ:
«Հանդես» փրոդաքշնի հիմնադիր ղեկավար Արման Կարապետյանը, «Ֆիդայիներ» ՀԿ նախագահ Սեյրան Չիլինգարյանի ձեռամբ, պարգևատրվեց շքանշանով:
Փառատոնն ավարտվեց մրցանակաբաշխության արարողությամբ:
Միջոցառման աջակիցներն էին, ԵԹԿՊԻ-ի Ուսանողական թատրոնը, «Զինվորի քավոր Մարգարյան» ԲՀԿ-ն, ZIN TAXI-ն, “Progress Print” տպագրատունը, “LIFE DESIGN” տպագրատունը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը, Studio Bach-ը: Տեղեկատվական աջակիցներն էին` «Առողջության բանաձև» ամսագիրը, «Նոյյան տապան» լրատվական-վերլուծական կենտրոնը, 4NEWS.AM, HEQIAT.AM, PHOTOART.BIZ, ARMDREAMS.COM կայքերը: