Երիտասարդ գիտաշխատող Մարիամ Շախմուրադյանը ներկայացրեց «Անապատի օդապարուկներ» կայուցների հետազոտման արդի վիճակը
Հոկտեմբերի 31-ի երեկոյան, Երևանի Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի գրադարանում, Հնագիտության և Ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի գիտաշխատող, ասպիրանտ Մարիամ Շախմուրադյանը ներկայացրեց «անապատի օդապարուկներ» անվանվող կառույցների գործառույթի, կառուցվածքի, ձևերի և թվագրման վերաբերյալ կատարված հետազոտությունների արդյունքները:
Ինձ հետ զրույցի ընթացքում, Մարիամ Շախմուրադյանը նշեց, որ Մասնագիտական գրականության մեջ «անապատի օդապարուկներ» անվանումով հայտնի քարե կառույցներ, հայտնաբերվել են Առաջավոր Ասիայում, այդ թվում Հայաստանում, և Միջին Ասիայում. Հայաստանում գտնվող կառուցները հայտնաբերվել էն բոլորովին վերջերս, չափսերով մեծ կառույցներ են, ունեն տարբեր ձևեր և առաջացնում են հետազոտման ենթակա բազմաթիվ հարցեր:
Հայկ Կիսեբլյան