2016-ի ապրիլի 30-ին առաջնագծի հյուսիս-արևելյան հատվածում զոհված, հայրենիքի պաշտպանության համար հերթական անգամ զինվորագրված ազատամարտիկ, կամավորական Վազգեն Հարությունյանը նոյեմբերի 9-ին կդառնար 48 տարեկան: Հայրենանվեր հայորդին մահացավ՝ իր և իր փոքրիկ ընտանիքի միակ երազանքն անկատար թողած:
Վազգենի, նրա կնոջ և 2 որդիների երազանքը մեկն էր. որ բարդ հիվանդությամբ՝ մանկական կաթվածով տառապող, 14- ամյա Գրիգորին առողջանա: Կենտրոնական նյարդային համակարգի հիվանդությունից տառապող Գրիգորին չի կարողանում խոսել, քանի որ գրեթե չի կարողանում նաև լսել:
Երեխան ունի շուրջօրյա խնամքի և ուշադրության կարիք, ինչի պատճառով Վազգենի այրին՝ տիկին Անուշը, չի կարողանում աշխատել: Ընտանիքը պահելու հոգսն ընկել է տան փոքրի՝ 13 ամյա Ալեքսանդրի ուսերին, ով օր ու գիշեր հավ և խոզ է պահում: Նոյեմբերի 9-ին Հարությունյանների նեղլիկ բնակարանում ասեղ գցելու տեղ չկար:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով մեկնարկած «Մենք ձեզ հետ ենք» խորագրով ծրագրի շրջանակներում հերոսացած հայորդու՝ Շուշիում ապրող ընտանիքին այցելեց «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ-ի պատվիրակությունը:
Ամբողջական նյութի և ֆոտոշարքի համար՝