Ապրիլմեկյան պատերազմական իրավիճակի առաջին օրերից մինչ այսօր, «Ղարաբաղյան պատերազմի վետերաններ» ՀԿ փոխնագահ Սեյրան Չիլինգարյանի նախաձեռնությամբ իրականանում են սահմանապահներին և կամավորականներին սատարող, մի շարք միջոցառումներ:
Այս օրերին իրականացվող նախաձեռնություններին միանում են նաև բազմաթիվ պաշտոնյաներ, գործարարներ, ազատամատիկներ, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև անհատներ սփյուռքից, Արցախ աշխարհից և Հայաստանից:
«Չիլինգարյան-Մամիկոնյան Տոհմ» ՀԿ-ի ակտիվ ներկայացուցիչների և մի շարք բարերարների ջանքերով, առաջին անհրաժեշտության պարագաներով և սարքավորումներովով լի բեռնատար միկրոավտոբուսը հուրընկալվեց Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալում: Սեյրան Չիլինգարյանը հանդիպես հոսպիտալի տնօրինության հետ, ինչից հետո, բոլոր իրերը փոխանցվեցին հոսպիտալին:
Գյումրու զինկոմիսարիատի կոմիսար գնդապետ Խաչատրյանի, Երևանի Քաղաքապետի խորհրդական Գրիգոր Սարիբեկյանի, Արթիկցի ազատամարտիկ Տիգանի, «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» ֆեյսբուքյան նախաձեռնության հեղինակներից Սոֆյա Հովսեփյանի ջանքերով, բազմաթիվ անգամներ իրականացվել է անվադողերի հավաք, որոնք այնուհետև Պաշտպանության նախարորության և անհատ նախաձեռնողների կողմից տրամադրված բեռնատարներով տեղափոխվել են առաջնագիծ և լայնորեն կիրառվել դիրքերում ընթացքող ինժիներական աշխատանքների շրջանակներում:
Օրերս Սեյրան Չիլինգարյանը, ազատամարտիկ Ղուկաս Հարությունյանի հետ միասին այցելեց նաև Տավուշ աշխարհի սահմանագծում մարտական հերթապահություն իրականացնող սահմանապահներին: Ազատամարտիկները ծանոթացան առաջնագծում տիրող իրավիճակին և զինվորներին փոխանցեցին իրենց հետ բերած սննդամթերքները:
Հավելենք, որ Տավուշի սահմանապահ զորամասերից մեկում է ծառայում նաև նախաձեռնության հեղինակներից Ղուկաս Հարությունյանի որդին: