PhotoArt.Biz / Photography by Hayk Kiseblyan

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ԱՄԵՆ ԻՆՉԻ ՄԱՍԻՆ ԵՎ ԱՄԵՆ ԻՆՉ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Menu
  • ԱՌԱՋԻՆ ԷՋ
  • ԱԿՑԻԱ
  • ENG
    • COLORED
    • MONOCHROME
    • CONTACTS
  • RUS
    • ЦВЕТНЫЕ
    • МОНОХРОМ
    • УСЛУГИ
    • СВЯЗ С НАМИ
  • ՖՈՏՈ/ԱՐՏ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • ԱՇԽԱՐՀ
    • ԲԱՆԱԿ
    • ԱՐՑԱԽ
    • ՀՈԳԵՎՈՐ ԿՅԱՆՔ
    • ՄՇԱԿՈՒՅԹ
    • ՔԱՂԱՔԱԿԱՆ
    • ՄԱՆԿԱԿԱՆ
    • ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
    • ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ՍՊՈՐՏ
    • ԽՃԱՆԿԱՐ
  • ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ
    • ՖՈՏՈՇԱՐՔ
    • ՖՈՏՈՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
    • ԳՈՒՆԱՎՈՐ
    • ՍԵՎ/ՍՊԻՏԱԿ
    • ԴԻՄԱՆԿԱՐՆԵՐ
    • ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
    • ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
  • #ԱՆՏԻՍԵԼՖԻ
  • ԿԱՅՔԻ ՄԱՍԻՆ
    • ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
    • ՆՊԱՏԱԿՆԵՐ
    • ԿԱՊ ՄԵԶ ՀԵՏ
  • ԹԱՔՍՏՈՑ
Գունավոր Եկեղեցի Խճանկար Խմբագրական Մշակույթ ֆոտոշարք ֆոտոպատմություն Քանաքեռի Սբ Հակոբ եկեղեցին. անցյալի և ներկայի վկան, բոշի մայլի կենտրոնում. (ֆոտոշարք)

Քանաքեռի Սբ Հակոբ եկեղեցին. անցյալի և ներկայի վկան, բոշի մայլի կենտրոնում. (ֆոտոշարք)

Քանաքեռը կառուցվել է Երևանի հյուսիսային մասում, Հրազդան գետի արևյելյան ափին, հարթ գագաթ ունեցող բլրի վրա, հետագայում տարածվել է հարավ-արևմտյան լանջերին, և մյուս բլուրների հարթ գագաթներին` այժմյան Թբիլիսյան խճուղու արևելյան մասուոմ, սկսած Սբ. Աստվածածին եկեղեցուց մինչև Պետևանի խաչքար- մահարձան: Այս երկու Սրբատեղիների մեջտեղում է գտնվում դեռևս 1695-ին կառուցված Մծբնա Սբ Հակոբ Հայրապետի (Սուրբ Հակոբ. Մծբինի սքանչելագործ հայրապետի)` Սուրբ Հակոբ եկեղեցին: 

Քանաքեռում կա երկու եկեղեցի, որոնցից մեկը` վերոնշյալ Սբ. Աստվածածին այժմ չգործող եկեղեցին է, իսկ մյուսը` Սուրբ Հակոբը, որը նաև երկուսից ամենամեծն է: Քանաքեռը հատակագիծ չի ունեցել` տները կառուցվել են անպլան, իրար շատ մոտիկ, փողոցները ծուռ ու մուռ են, մեծ մասը նեղլիկ: Սբ Հակոբն էլ մինչ այսօր գտնվում է նմանատիպ ծուռ-մուռ, նեղլիկ փողոցների խաչմերուկում, որի տարածքն անվանվում է բոշի մայլա: Որոշակի հանգամանքներ հուշում են, որ բոշեքը և բոշություն կոչված բացասական երևույթը այս կողմերում պահպանվել են, որին մենք դեռ կանդրադառնանք մեր մյուս նյութերում: 

Սուրբ Հակոբ եկեղեցու արևմտյան պատին փորագրված է ՌՃԽԴ (1695), որն էլ եկեղեցու կառուցման տարեթիվն է համարվում: Եկեղեցին վերանորոգման է ենթարկվել 1793-ին: ՈՒնի երկթեք տանիք, ուղղանկյուն-քառանկյունի շինություն է: Դահլիճի կենտրոնում չորս մույթերը պահում են դահլիճի երեք նավերի կամարներն ու նրանց վրայի թաղերը: Ավագ սեղանի կողքին կան երկու ավանդատներ: ՈՒնի երկու մուտք՝ մեկը հարավային, մյուսը արևմտյան կողմում: 

1868թ. եկեղեցուն կից սկսել է գործել Սահակ Պարթևի անվան թեմական դպրոցը, որը ստեղծվել էր Մեսրոպ Վարդապետ Սմբատյանցի ջանքերով:

Եկեղեցին արևմտյան կողմում ունեցել է արտաքին փոքրիկ նախագավիթ, որի միայն հետքերն են մնացել: 
Եկեղեցու կողքին կան եկեղեցուն տարեկից Սրբերի գերեզմաններ: Եկեղեցու արևմտյան ճակատին տեղ-տեղ ագուցված են 1504, 1571, 1621 թվագրություններով` տարբեր դարերի գեղաքանդակ խաչքարեր: 

Եկեղեցին ունեցել է նաև լավ կահավորանք: Նշանավոր էին «Քրիստոսի չարչարանքը» նկարը և շուրջառը, որոնք օգտագործվել են միայն եկեղեցական տոներին: Նկարը և շուրջառը եկեղեցուն նվիրել է քանաքեռցի Հովակիմ արքեպիսկոպոսն, ով 1775-1780 թվականներին Երուսաղեմի հայոց պատրիարքն է եղել: Նկարը և շուրջառը եկեղեցում պահպանվել է միչև 1930-ական թվականները, իսկ հետո հանձնվել Էջմիածնի վանքին: 

Եկեղեցին առանձնանում է նաև իր սյուների վրայի Սբ Հակոբ Մծբնա հայրապետի կյանքի դրվագների` ավանդությունների մասին պատմող յուղաներկ որմնանկարներով:

Պատմում են, որ Քանաքեռ գյուղում մի ժամանակ ընդամենը երեք չինարի ծառ կար, դրանցից երկուսը հենց բոշի մայլում էին` Սբ Հակոբ եկեղեցու բակում, մեկն էլ՝ Ազատենց Սարիբեկի դռանը: 
Սուրբ Հակոբը խորհրդային տարիներին չի գործել: Վերանորոգվել և վերաբացվել է 1990թ-ին: 
Հնում Սբ Հակոբը եղել է գյուղի ծխական եկեղեցին և կոչվել է նաև ներքի եկեղեցի, իսկ հիմա` այն Քանաքեռի միակ եկեղեցին է, որն ունի նաև երիտասարդաց միություն և եկեղեցուն կից գործող կրթօջախ` Քանաքեռի Մանրանկարչության կենտրոնը: 



Նյութը և ֆոտոշարքը` Հայկ Կիսեբլյանի
Գունավոր, Եկեղեցի, Խճանկար, Խմբագրական, Մշակույթ, ֆոտոշարք, ֆոտոպատմություն
February 13, 2016

.

...

Услуги для публики и для средств массовой информации

Ամենադիտված նյութերը

  • Կապ մեզ հետ
    Կապ մեզ հետ
    E-mail:  PhotoLragrox@gmail.com  ☏ (+ 374) Армения / Armenia 055-26-06-66  043-26-06-66 098-26-06-69 Հայկ Կիսեբլյան Аи...
  • «Փառքի տարածք» հուշահամալիրի հեղինակը, դեռ կռիվ ունի տալու
    «Փառքի տարածք» հուշահամալիրի հեղինակը, դեռ կռիվ ունի տալու
    Շատերը գիտեն, Արարատի մարզի Շաղափ գյուղի մատույցներում` Արարատյան 110 հասցեյում գտնվող յուրահատուկ հուշահամալիրի մասին: Դա «Փառքի տարածք»-...
  • Եհովայի Վկաները Քրք Քրքորյանի Փողե՞րն են ուզում
    Եհովայի Վկաները Քրք Քրքորյանի Փողե՞րն են ուզում
    Շատերը չեն էլ կարծում, որ Ամերիհայ մեծհարուստ Քրք Քրքորյանը շատ ավելի կարևոր գործեր ունի անելու և որ ինքը չէ կանգնած Քրք Քրքորյանի անվամ...
  • Photoart.biz կայքի հեղինակի մասին
    Photoart.biz կայքի հեղինակի մասին
    Ես՝ Հայկ Վասիլի Կիսեբլյանը, ծնվել եմ 1987 թվականի հոկտեմբերի 2-ին:  1994թ.-ից 2002թ.-ը սովորել եմ, Երևանի, Ալեքսանդր Շիրվանզադեի անվ...
  • Պատվիրեք ձեր ֆոտոշարքը և աջակցեք գրքահավաքին
    Պատվիրեք ձեր ֆոտոշարքը և աջակցեք գրքահավաքին
    Մինչև մայիսի 30-ը, պատվիրված ֆոտոշարքերի հասույթը կծախսվի Արցախի, կամ Հայաստանի սահմանամերձ գյուղերից մեկի դպրոցի համար: 1. Կարող եք...
  • Բողոքի ակցիա, ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման դեմ. ՖՈՏՈՇԱՐՔ
    Բողոքի ակցիա, ցմահ ազատազրկված Մհեր Ենոքյանի ներման դեմ. ՖՈՏՈՇԱՐՔ
    2019-ի հունվարի 14-ին, ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիա էր, կազմակերպված, ցմահ դատապարտված Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի...
  • Լուսանկարչության առասպելները, ստերը, իրական օրենքներն ու էթիկան
    Լուսանկարչության առասպելները, ստերը, իրական օրենքներն ու էթիկան
    Հայաստանում, բնակիչների մոտ 90 տոկոսը, կարող է ձեզ ասել, որ դուք իրեն չեք կարող լուսանկարել, առանց իր թույլատրության, և այլն..., սակայն ...
  • Գեղեցիկ և նորաոճ դիմանկարներ ստանալու, տաս լուսային սխեմաներ
    Գեղեցիկ և նորաոճ դիմանկարներ ստանալու, տաս լուսային սխեմաներ
    Գեղարվեստական լուսանկարչության և հատկապես ստուդիական գեղարվեստական լուսանկարչության առավելություններից մեկը ֆոտոլրագրության նկատմամբ` բա...
  • Ռեֆորմիստների կուսակցության անդամների և համակիրների հանդիպումը
    Ռեֆորմիստների կուսակցության անդամների և համակիրների հանդիպումը
    Մայիսի 18-ին, Երևանում, Ռեֆորմիստների կուսակցության անդամները հանդիպեցին իրենց համակիրների հետ: Ամբողջական ֆոտոշարքի համար՝ անցեք հետևյ...
  • Выбор правильного типа фотобумаги
    Выбор правильного типа фотобумаги
    Современные фотопринтеры помогают создавать красивые и долговечные фотографии, которые можно поставить в рамочку или подарить друзьям и ...
#Անտիսելֆի ENG RUS Ակցիա Աշխարհ Արցախ Բանակ Գունավոր Դիմանկար Եկեղեցի Խճանկար Խմբագրական Հասարակություն Հարցազրույց Մանկական Մշակույթ Մոնոքրոմ Սպորտ Տեսանյութ Քաղաքական ֆոտոշարք ֆոտոպատմություն


Weather in Yerevan
Gismeteo .
2 week forecast
Flag Counter
Seo анализ сайта Яндекс.Метрика Рейтинг@Mail.ru
| E-mail: PhotoLragrox@gmail.com | ☏ / 055-26-06-66 / 043-26-06-66 / 098-26-06-69 / Yerevan, Armenia / PhotoArt.Biz / Photography by Hayk Kiseblyan